Կորոնավիրուսից մահացած 51-ամյա կինը չի ունեցել որեւէ քրոնիկական հիվանդություն
Հայաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 8 պացիենտ: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 68 (կին), 64 (կին), 90 (տղամարդ), 78 (տղամարդ), 82 (կին), 62 (տղամարդ), 73 (կին) և 51 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- հայտնում են նախարարությունից: