«Ուզում եմ հայրիկի հետ ապրել․ Քանյե Ուեսթի և Քիմ Քարդաշյանի դուստրն անսպասելի խոստովանությամբ զարմացրել է մորը
43-ամյա Քանյե Ուեսթի դուստրն անսպասելի հայտարարություն է արել՝ 7-ամյա Նորթը ծնողների միջեւ առաջացած կոնֆլիկտում ընտրել է hոր կողմը։
Աստղային ընտանիքում սկանդալը նոր թափ է հավաքում։ Այժմ 39-ամյա Քիմ Քարդաշյանը 4 երեխաների հետ ամուսնուց առանձին է ապրում։ Մոդելի ավագ դուստրը տհաճ կերպով զարմացրել է նրան։
7-ամյա Նորթը հայտարարել է, որ ծնողների միջեւ ընտրություն կատարելու դեպքում նախապատվությունը կտա հորը։ «Նա գիտե, որ մայրն ու հայրը հարաբերություններում ճգնաժամ են ապրում եւ Քիմին ցնցել է այն բանով, որ ցանկանում է ապրել հայրիկի հետ», - պատմել է The Sun-ի աղբյուրը:
Քանյեն այդ խոստովանության ֆոնին կիսվել է երեխայի հետ լուսանկարով եւ այն ուղեկցել է սրտի պատկերով սմայլով: Նորթը պատկերված է երկար հյուսվածքով եւ տաք հագուստով։ Լուսանկարիչը բռնել է պահը, երբ աղջիկը պատրաստվում էր ցատկել:
Քիմի և Քանյեի ամուսնական հարաբերությունները փչացան այն բանից հետո, երբ ռեփերը հայտարարեց իր քաղաքական հավակնությունների մասին եւ սկսեց անկեղծ խոստովանություն անել կնոջ անձնական կյանքի մասին: Աստղային ընտանիքի ծանոթները հայտնել են, որ Քարդաշյանն իր երեխաների հետ երբեմն այցելում է ամուսնուն, որը մեգապոլիսից փախել է բնությանն ավելի մոտ։ Նա ժամանակ է անցկացնում Վայոմինգի իր ագարակում:
Ամուսինները բացի Նորթից, ունեն 4-ամյա Սեյնթին, 2-ամյա Չիկագոյին եւ մեկամյա Փսալմին: