«Բավարիա» - «Չելսի», «Բարսելոնա» - «Նապոլի». Բուքմեյքերների կարծիքը
Չեմպիոնների լիգայում օգոստոսի 8-ին տեղի կունենան 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները: Մյունխենի «Բավարիան» կընդունի Լոնդոնի «Չելսիին», իսկ կատալոնական «Բարսելոնան»՝ իտալական «Նապոլիին»:
«Բավարիա» - «Չելսի» խաղում բուքմեյքերները հավատում են գերմանական թիմի հաղթանակին, որը ստացել է 1.40 գործակիցը: Ոչ ոքին ստացել է 5.20, «Չելսիի» հաղթանակը՝ 7.00 գործակիցը:
«Բարսելոնա» - «Նապոլի» հանդիպման ֆավորիտն իսպանացի Էնրիկե Սետիենի գլխավորած թիմն է՝ 1.55 գործակցով: Ոչ ոքին ստացել է 4.30, «Նապոլիի» հաղթանակը՝ 5.50 գործակիցը:
Հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին: