«Ласковый май» խմբի ծանր հիվանդ նախկին մենակատարի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել
«Ласковый май» խմբի նախկին մեներգիչ Ալեքսանդր Պրիկոն վարակվել է կորոնավիրուսով, հայտնել է խմբի պրոդյուսեր Անդրեյ Ռազինն իր Instagram-ում:
«Սանկտ Պետերբուրգի Սուրբ Գեորգի Պոբեդոնոսցի հիվանդանոցի բժիշկներն անում են հնարավոր ամեն ինչ, կատարվում է ախտորոշում, մասնագետները պարզում են, թե որ օրգանները են տուժել COVID-19-ից։ Այսօր նրան պունկցիա են անելու, որպեսզի առողջական վիճակն ավելի մանրամասն ուսումնասիրեն», - ասվում է գրառման մեջ։
Պրոդյուսերը պարզաբանել է, որ երաժշտի վիճակը մնում է ծանր, եւ հույս է հայտնել, որ ամեն ինչ հաջողությամբ կանցի։ Նա հավելել է, որ մշտապես կապի մեջ է խմբի նախկին անդամի կնոջ՝ Ելենայի հետ։
Այն մասին, որ Պրիկոն հիվանդանոց է տեղափոխվել, հաղորդվել էր օգոստոսի 2-ին։ Այդ ժամանակ Ռազինը չէր հստակեցրել արտիստի հոսպիտալացման պատճառը։ «Պատրաստ եմ ցանկացած պահի մեկնել Սանկտ Պետերբուրգ։ Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի», - գրել էր պրոդյուսերը։