Դժբախտ պատահար Տավուշի մարզում. «ՈՒԱԶ»-ի տակ հայտնաբերվել է տղամարդու դի (Լուսանկարներ)
Տավուշի մարզում այսօր՝ օգոստոսի 7-ին, ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է դիմել Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 25-ամյա Նարեկ Հ.-ն եւ հայտնել, որ Նոյեմբերյան քաղաքի վարչական տարածքում գտնվող «Վաչոյի աղբյուր» կոչվող հանդամասում կողաշրջված «ՈՒԱԶ»- մակնիշի ավտոմեքենայի տակ դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները ավտոմեքենայի տակ հայտնաբերել են Կողբ համայնքի բնակիչ, 53-ամյա Վարդան Ա.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար է:
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Նարեկ Հ.-ի քեռին էր:
Փաստի առթիվ քննչական բաժնում կողմից նյութեր են նախապատրաստվում: