Ադրբեջանում պայթել է SOCAR գազատարը
Ուրբաթ երեկոյան՝ օգոստոսի 7-ին, Արդբեջանի Գաջիգաբուլի շրջանում գազատար է պայթել, այնուհետեւ բռնկվել է հրդեհ, հայտնում է երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունը, հաղորդում է Sputnik-Ադրբեջանը։
ԱԻՆ-ի թեժ գծին հրդեհի մասին հաղորդագրությունը ստացվել է երեկոյան 9-ին։ Նախնական տվյալներով՝ արտակարգ պատահարը տեղի է ունեցել գազատարի վրա, որը պատկանում է Ադրբեջանի Հանրապետության Պետական նավթային ընկերությանը (SOCAR)։
Կրակը մարելու համար դեպքի վայր էին ժամանել ԱԻՆ-ի Պետական հակահրդեհային ծառայության հրժեջները։
Ընկերությունում հաստատել են տեղեկատվությունը, որ տուժել է SOCAR գազատարը։
Դեպքի պատճառը դեռեւս հայտնի չէ։ Պետական նավթային ընկերությունում, որին պատկանում է գազատարը, ենթադրում են մետաղական կոռոզիա։
SOCAR ընկերության միջոցառումների կազմակերպման եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարի տեղակալ Իբրահիմ Ահմեդովի հաղորդմամբ՝ դա ընկերության հիմնական գազատարներից մեկն է։
Վթարը տեղի է ունեցել «Գալմազ-Գազիմամեդ» 720 միլիմետր տրամագծով գազատարի 23-րդ կիլոմետրի վրա։ Խողովակաշարը շահագործման էր հանձնվել 1975 թվականին։