Թոմաս Տուխելը կոտրվածք է ստացել մարզման ժամանակ
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ձախ ոտնաթաթի կոտրվածք է ստացել, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։
ՊՍԺ-ն պատրաստվում է իտալական «Ատալանտայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի հանդիպմանը, որը տեղի կունենա օգոստոսի 12-ին Պորտուգալիայում։