Սոնա Ռուբենյանի լուսանկարը Մայրավանքից
Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին վարդագույն շորտ է կրում եւ շապիկ։ Սոնան արձակել է ալիքավոր մազերն ու արեւային ակնոց է կրում։ Նա բեժ գույնի մարզակոշիկներ է ընտրել։ Կադրերն արվել են Մայրավանքում։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ուսի հատվածում բաց հագուստ էր կրում։ Սոնան արձակել էր մազերը, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել էր գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել էին նուրբ աքսեսուարները՝ վզնոց ու ականջօղ։