Խամես Ռոդրիգեսն այլեւս չի խաղա «Ռեալում»
Մադրիդի «Ռեալի» 29-ամյա կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն այլեւս չի խաղա ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմում, հաղորդում է իսպանական AS-ը։
Նշվում է, որ հուլիսի 5-ին «Աթլետիկի» հետ Իսպանիայի առաջնության խաղից առաջ Խամես Ռոդրիգեսը Զիդանին խնդրել է իրեն հանգստի հնարավորություն տալ։ Մարզիչն ընդառաջել է, սակայն նաեւ հայտնել է, որ հաջորդ մրցաշրջանում իր ծրագրերում ֆուտբոլիստը չկա։
Խամես Ռոդրիգեսը չի ընդգրկվել նաեւ «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպմանը, որը տեղի կունենա օգոստոսի 7-ին։
Խամես Ռոդրիգեսի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալը», Փարիզի ՊՍԺ-ն, Մադրիդի «Աթլետիկոն», «Մանչեսթեր Յունայթեդը», «Միլանը», «Ինտերը» եւ «Բենֆիկան»։