Ռուդկովսդկայան Դակոտայի հետ սկանդալից հետո Louis Vuitton-ից շքեղ նվերներ է ստացել
Պրոդյուսեր Յանա Ռուդկովսյայան Instagram-յան էջում հրապարակել է Louis Vuitton ապրանքանիշի նվերների լուսանկարները, որոնք ստացել է երգչուհի Ռիտա Դակոտայի հետ սկանդալից հետո ապրանքանիշի պայուսակների խաղարկության պատճառով։
Ռուդկովսկայան ցույց է տվել մեծ տուփերը, որոնք իրեն ուղարկել են լյուքս դասի ապրանքանիշի ներկայացուցիչները։ Նվերների ցանկանում է Louis Vuitton-ի նոր հավաքածուում ներառված կապույտ պայուսակը։ Դրա արժեքը կազմում է 73 հազար ռուբլի։ Բացի այդ՝ լուսանկարներով ալբոմ ու գիրք է ստացել։
Ընդ որում, Ռուդկովսկայան հերքել է տեղեկություններն այն մասին, որ ընկերությունը Ռիտա Դակոտայի հետ կապված սկանդալի պատճառով դադարեցրել է համագործակցությունն իր հետ եւ Louis Vuitton-ին շնորհակալություն է հայտնել նվերների համար։ «Շնորհակալություն թանկագիններ ու սիրելիներ։ Դուք ինձ հետ եք, իսկ ես միշտ ձեզ հետ եմ»,- նշել է պրոդյուսերը։
Հուլիսի 11-ին հայտնի է դարձել, որ Յանա Ռուդկովսկայան Louis Vuitton-ի պայուսակների լուսանկարների պատճառով նվաստացրել է Ռիտա Դակոտային ։ Երգչուհին նշեկ է, որ միացել է բլոգերներին, որոնք որոշել են երկրպագուների շրջանում խաղարկել ապրանքանիշի արտադրանքը։ Սակայն Ռուդկովսկական տեսել է երգչուհու հրապարակումն ու զանգահարել նրան՝ նախատելով, որ նա «իջեցնում է ընկերության վարկանիշը»։ Դրանից հետո պրոդյուսերին համացանցում մեղադրել էին, որ նա Դակոտային արցունքների է հասցրել;