«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ Մադրիդ». Բուքմեյքերների կարծիքը
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» «Էյթիհադ» ստադիոնում կընդունի Մադրիդի «Ռեալին»:
Բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ համարում են կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին, որի հաղթանակը ստացել է 1.75 գործակիցը: Ոչ ոքին ստացել է 4.10, «Ռեալի» հաղթանակը՝ 4.20 գործակիցը:
Հիշեցնենք, որ Մադրիդում տեղի ունեցած առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթանակ էր տարել 2:1 հաշվով:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: