«Փառքի ծառուղում» կբացվի Արման Հովհաննիսյանի անվանական աստղը
Լաս Վեգասում՝ «Փառքի ծառուղում», կտեղադրվի երգիչ Արման Հովհաննիսյանի անվանական աստղը։ Այն տեղի կունենա Հայաստանի անկախության օրը։ Այս մասին կատարողը հայտնել է Instagram-յան էջում արված գրառմամբ։
«Իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումը Դուք եք՝ իմ շատ սիրելի հանդիսատես։ Երեկ, այսօր ու վաղն էլ, միշտ Ձեզ հետ եմ կիսել իմ հաջողությունները եւ Ձեզ եմ շնորհակալ լինելու իմ ստեղծագործական կյանքի որախություններով։ Ահա եւս մեկ առիթ։
2020 թվ. սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 30-րդ տարեդարձին, Լաս Վեգասում՝ Փառքի ծառուղում, կտեղադրվի իմ անվանական աստղը։ Ու քանի որ իմ անվան ամեն տառի կայացման ընթացքին Դուք կաք,սա ոչ միայն իմ,այլ իմ եւ Ձեր տոնն է եւ հաջողությունը։
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ում ընկերական աստղի փայլի ներքո է անցնում իմ կյանքը։ Աստված օրհնի Մեզ ու մեր Երկիրը։ Կհանդիպենք սեպտեմբերի 21-ին Լաս Վեգասում»,- գրել է նա։