Թրամփը հրամանագիր է ստորագրել TikTok-ի և WeChat-ի հետ ցանկացած գործարքի արգելքի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով արգելում է ցանկացած գործարք TikTok հանրաճանաչ սոցիալական ցանցի սեփականատեր չինական ByteDance ընկերության հետ: Պատժամիջոցները, որոնք ուժի մեջ են մտնում 45 օր անց, նախատեսվում է վերացնել այն սպառնալիքը, որը պլատֆորմը ներկայացնույմ է ԱՄՆ անվտանգությանը, հայտնում է BBC-ն:
Ամերիկյան հետախուզական գործակալությունները մտավախություն են հայտնել, որ ծառայությունը, որը պատկանում է չինական ByteDance ընկերությանը, կարող է օգտագործվել երկրի քաղաքացիներից անձնական տվյալների հավաքման համար:
Թրամփը նաեւ հայտարարել է, որ TikTok-ը վտանգավոր է, քանի որ դրա միջոցով հնարավոր է ապատեղեկատվություն տարածել:
Նա համանման գործողություն է նախաձեռնել նաեւ WeChat հավելվածի նկատմամբ, որը պատկանում է չինական Tencent տեխնոլոգիական ընկերությանը:
Իր որոշումը բացատրելիս Թրամփը նշել է, որ TikTok-ն օգտատերերի մասին տվյալներ է հավաքում, որոնք կարող են թույլ տալ հետեւել ԱՄՆ կառավարության պաշտոնյաների տեղաշարժերին, ինչպես նաեւ տեղեկություններ հավաքել եւ օգտագործել դրանք շանտաժի կամ լրտեսության համար:
ԱՄՆ նախագահը նաեւ նշել է, որ TikTok-ը գրաքննության է կիրառում Չինաստանի համար քաղաքականապես անբարենպաստ թեմաների վերաբերյալ գրառումները: