Սենատորները ցանկանում են արգելափակել անօդաչուների վաճառքն այն երկրներին, որոնք ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցը չեն
Հանրապետական և դեմոկրատ սենատորները օրինագիծ կներկայացնեն, որը կարգելափակի ԱՄՆ-ի կողմից անօդաչուների միջազգային վաճառքն այն երկրներին, որոնք ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցը չեն:
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է վերանայել հրթիռային համակարգների վերահսկման ռեժիմը` նպատակ ունենալով թույլ տալ, որպեսզի ԱՄՆ պաշտպանական կապալառուներն ավելի շատ անօդաչու սարքեր վաճառեն տարբեր երկրների:
Օրինագիծը կներկայացնեն հանրապետական սենատոր Մայք Լին, դեմոկրատական սենատոր Քրիս Մյորֆին և սենատոր Բեռնի Սանդերսը:
ԱՄՆ օրենսդիրներն ավելի վաղ եւս փորձում էին զսպել Թրամփի վարչակազմի` զենքի վաճառքի ծրագրերը, հատկապես` Սաուդյան Արաբիային: Միջոցառումներն երկկուսակցական աջակցության արժանացան, սակայն չկարողացան ստանալ հանրապետականների բավարար աջակցությունը` Թրամփի վետոն չեղարկելու համար: