ՌԴ ԱԳՆ. Պենտագոնը սկսում է ԱՊՀ-ում կենսալաբորատորիաների կառուցումը
Մոսկվան Վաշինգտոնին կոչ է անում քննարկել նախկին ԽՍՀՄ տարածքում կենսալաբորատորիաների հետ կապված աճող մտահոգությունը: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցեւը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Սանիտարահամաճարակաբանական ոլորտում աջակցության քողի տակ Պենտագոնը սկսել է նախկին ԽՍՀՄ տարածքում կենսալաբորատորիաների կառուցումն ու միկրոկենսաբանական լաբորատորիաների արդիականացումը»,-ասել է նա:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստակամություն չի հայտնում կիսվել իր գործունեության մասին տեղեկություններում՝ չնայած միջազգային հանրության բազմաթիվ հարցերին:
Նա ԱՄՆ-ին կոչ է արել նստել բանակցային սեղանի շուրջ եւ քննարկել բոլոր կուտակված հարցերը: