Բեւեռախույզներին կարանտինի կուղարկեն՝ պահպանելու որպես առանց կորոնավիրուսի միակ մայրցամաք Անտարկտիդայի կարգավիճակը
Բեւեռախույզներին 2 շաբաթյա կարանտինի կուղարկեն՝ պահպանելու որպես առանց կորոնավիրուսի միակ մայրցամաք Անտարկտիդայի կարգավիճակը, հաղորդում է DW-ը:
Նոր Զելանդիայի կառավարությունը հայտարարել է, որ առաջին միջազգային խումբը, որն այս տարի կբացի հետազոտական սեզոնը, կժամանի ԱՄՆ-ից ուրբաթ օրը: Մասնակիցների կմեկուսացնեն 14 օրով: Իսկ մեկնարկից առաջ խումբը 2 անգամ կորոնավիրուսի թեստ կհանձնի:
Ամեն տարի հետազոտությունների համար Անտարկտիդա է մեկնում մոտ 3000 գիտնական: Սեզոնը տեւում է օգոստոսից մինչեւ մարտ: Ակնկալվում է, որ այս տարի նրանց թիվը չի գերազանցի 800-ը: