Հռիփսիմե Հակոբյանի լուսանկարը Կալիֆոռնիայից
Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում սպորտային կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Հռիփսիմեն կանաչ գույնի սպորտային տաբատ է կրում ու շապիկ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, բնական շպար ընտրել։ Երգիչ Մարտին Մկրտչյանի կինը կերպարն ամբողջացրել է սպորտային կոշիկներով։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Կալիֆոռնիայում։
Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին սեւ հագուստ էր կրում՝ կիսատաբատ, բլուզ, բարձրակրունկներ։ Նա արձակել էր վարսերը, իսկ կերպարն ամբողջացնում էր ոճային ակնոցը։ Մարտին Մկրտչյանը մեղմ գրկել էր կնոջը։ Երգչուհին հրապարակմանը կից գրառում չէր կատարել։