Նռան հյութն օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ
Շոտլանդիայի գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ նռան հյութը օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ: Այն ոչ միայն օգտակար է և պարունակում է հարուստ վիտամիններ, նաև նպաստում է նիհարելուն:
Գիտնականները դրա ճշտությունն ապացուցելու համար կատարել են փորձարկում, որին մասնակցել է մոտ 24 կին և տղամարդ: Նրանք մոտ 1 ամիս ամեն օր ըմպել են նռան հյութ: Փորձարկման արդյունքներն ապացուցել են, որ կանանց և տղամարդկանց մեծ մասը չունի հակում գիրանալու: Բացի այդ այն նպաստում է նաև արյան ճնշման իջեցմանը, կանխում սրտային հիվանդությունների ռիսկայնությունը: Այս մասին գրում է "ladyhealth.com.ua"-ն:
Այսպիսով կարելի է ասել, որ 5-6 կիլոգրամ գցելու համար բավական է ըմպել նռան հյութ: Սակայն պետք է հաշվի առնել, որ այն որոշ դեպքերում կարող է նաև հակացուցվել: Հնարավոր բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը: