Թուրքիայի խորհրդարանի ինը անդամներ վարակվել են կորոնավիրուսով
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ինը անդամներ (խորհրդարան) վարակվել են նոր տեսակի կորոնավիրուսով եւ բուժում են ստանում: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոպը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ինը պատգամավորներ բուժում են ստանում COVID-19-ի (նոր կորոնավիրուսից առաջացած հիվանդության) դեմ: Խորհրդարանի 35 աշխատակիցներ նույնպես բուժում են ստանում»,- նրա խոսքերն է մեջբերում NTV հեռուստաալիքը: