Մարսելի մոտակայքում խոշոր հրդեհը ավելի քան հազար հեկտար տարածք է ոչնչացրել
Մարսելի մոտակայքում խոշոր հրդեհը ավելի քան հազար հեկտար տարածք է ոչնչացրել, հաղորդում է RFI-ը:
Հրդեհը, որը բռնկվել է օգոստոսի 4-ին Կապույտ ափի անտառային զանգվածում, մոտեցել է մի քանի բնակավայրերի եւ ամբողջությամբ ոչնչացրել 2 ճամբար:
Աղետի գոտուց տարհանվել է 2700 մարդ:
Հրդեհի դեմ պայքարել է 1800 հրշեջ:
Առավոտյան անտառային հրդեհը հաջողվել է մարել:
Ֆրանսիայի միջերկրածովյան ափում հրդեհներն ամեն տարի ոչնչացնում են ավելի քան 9000 հա տարածքով անտառներ: