Բարմենն այրել է երիտասարդ հաճախորդի դեմքը (տեսանյութ)
LifeStyleՀոլանդիայի հիվանդանոցներից մեկում հայտնվել է մի երիտասարդ, ով փորձել է վայելել էկզոտիկ խմիչք: Սակայն դա նրա համար ճակատագրական է եղել: Բարմենը փորձել է բացատրել երիտասարդին, թե իրականում ինչպես պետք է ըմպել այն` հատուկ ձողիկի միջոցով:
Սակայն բարմենի անզգոնության պատճառով բոց է առաջացել, որը այրել է երիտասարդի դեմքը: Այս ամենը նկարահանվել է նաև հեռախոսով: Սկզբում նկարահանողը շարունակել է նկարել, սակայն հետո հասել է օգնության: Տուժածին տեղափոխել են հիվանդանոց` դեմքի այրվածքով: