Tekashi 6ix9ine-ին սպառնացած ռեփերին փողոցում սպանել են (Տեսանյութ)
Չիկագոյում խանութներից մեկի մոտ ցերեկային ժամին սպանել են ամերիկացի ռեփեր FBG Duck-ին (իսկական անունը՝ Կարլտոն Ուիքլի), հայտնում է The Sun-ը։
Արտիստը 26 տարեկան էր։ Նշվում է, որ երկու մեքենայով չորս մարդ է մոտեցել եւ կրակ են բացել ռեփերի օգնությամբ։ Արդյունքում տուժել են նաեւ 26-ամյա կին եւ 36-ամյա տղամարդ, որոնք FBG Duck-ի մոտ են եղել։ Նրանք հոսպիտալացվել են, նրանց վիճակը գնահատվում է ծանր։
Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին, սակայն հրապարակման պահին ձերբակալություններ չէին եղել։
FBG Duck-ը հայտնի է 2018թ.-ին թողարկված «Slide» երգով, ինչպես նաեւ Tekashi 6ix9ine ռեփերի հետ ունեցած կոնֆլիկտով, որի ընթացքում արտիստները սոցիալական ցանցերում սպառնացել էին միմյանց։