Մուեձինը Սուրբ Սոֆիայի տաճարում մահացել է սրտի կաթվածից
Մուեձին Օսման Ասլանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում մահացել է սրտի կաթվածից: Նա մահացել է կիրակի օրը, օգոստոսի 2-ին, սակայն հոգեւորականի մահվան մասին հայտնի է դարձել չորեքշաբթի օրը, գրում է «Վզգլյադ»-ը՝ հղում անելով Оrthodox Times-ին:
Ըստ թերթի, մուեձինը մուսուլմաններին հորդորել է աղոթել Սուրբ Սոֆիայի տաճարում, որը վերածվել է մզկիթի։
Ստամբուլի նահանգապետի վարչակազմը հաստատել է, որ մուեձինը մահացել է մզկիթում:
Մուեձինը իսլամում մզկիթի ծառա է, որը մահմեդականներին կանչում է պարտադիր աղոթքի` նամազի:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Թուրքիայի պետական խորհուրդը չեղյալ էր հայտարարել Սուրբ Սոֆիան թանգարանի վերածելու 1934 թ. որոշումը, եւ նախագահ Թայիփ Էրդողանը տաճարը մզկիթի վերածելու մասին հրամանագիր էր ստորագրել: