Ամուսնության առաջարկը կարող էր ողբերգությամբ ավարտվել Անգլիայի հյուսիսում գտնվող Շեֆիլդ քաղաքում
Ամուսնության առաջարկը կարող էր ողբերգությամբ ավարտվել Անգլիայի հյուսիսում գտնվող Շեֆիլդ քաղաքում, հայտնում է BBC-ն:
Հրդեհը սկսվել է այն ժամանակ, երբ փեսան հարյուրավոր մոմեր է վառել եւ դուրս է եկել փողոց՝ հարսնացուին բերելու, հայտնել են Հարավային Յորքշիրի հրշեջ ծառայությունից: Երբ զույգը եկել է բնակարան, այն արդեն կրակի մեջ է եղել:
Հրշեջները ուրախ են, որ չնայած վնասին, ոչ ոք չի տուժել, իսկ կինն, այնուամենայնիվ, «այո» է ասել։
Փեսան, բացի մոմերից, պատրաստել էր գինի եւ փուչիկներ, բայց կրակն ամեն ինչ ոչնչացրել էր: «Նա գնացել էր խաչմերուկից աղջկան բերելու ռոմանտիկ երեկոյի, սակայն վերադարձավ այրվող բնակարան, ուր արդեն շտապում էր երեք հաշվարկ»,- ասել է Հարավային Յորքշիրի հրշեջ ծառայությունը:
Այժմ հրշեջները հարսնացուին եւ փեսացուին ցանկանում են երկար տարիների համատեղ կյանք եւ սպասում են հարսանիքի հրավերի: