Ամերիկացուն ձերբակալել են այն բանից հետո, երբ նա երեխային ասել է, որ նրա մոտ կորոնավիրուս կա
Ռեդինգթոն-շորսից 47-ամյա Ջեյսոն Կոպենհեյվերին մեղադրում են հարձակման և խուլիգանության մեջ: USA.one-ի փոխանցմամբ՝ նա ռեստորանում ստիպել է երեխային հանել դիմակը, շատ մոտեցել է նրան և դեմքին շնչելով ասել է. «Հիմա դու կորոնավիրուս ունես»:
Կոպենհեյվերը Ricky T's գրիլ-բարում է մոտեցել երեխային: Կոպենհեյվերը երեխային հարցրել է, թե արդյո՞ք նա միշտ է դիմակ կրում: Դրական պատասխան ստանալուց հետո կասկածյալը տղային ասել է, որ հանի դիմակը և սեղմի իր ձեռքը: Երբ երեխան հրաժարվել է, տղամարդը, մոտեցնելով իր դեմքը, ասել է. «Հիմա դու կորոնավիրուս ունես»: Երեխան պնդում է, որ տղամարդն այնքան մոտ է կանգնել, որ նրա թուքն իր դեմքին է ընկել:
Ձերբակալման մասին հայտարարության մեջ ոստիկանության կողմից չի նշվել երեխայի տարիքը: Կոպենհեյվերն ասել է, թե ինքը չգիտի՝ իր մոտ կորոնավիրուս կա, թե ոչ, և երբևէ թեսթ չի հանձնել: