Ո՞վ է Արոնյանի նոր ընկերուհին․ բուռն քննարկումներ Ֆեյսբուքում (ֆոտո)
Արդեն մի քանի օր է համացանցում շրջանառվում են լուրեր շախմատի Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի նոր ընկերուհու մասին:
Շրջանառվող լուրերն ավելի բուռն քննարկումների առիթ դարձան «Անիտա Այվազյան» անունով ֆեյսբուքյան օգտատերի էջում հայտնված Լեւոն Արոնյանի հետ համատեղ լուսանկարն ու դրան կցված գրառումը․
«Ճիշտ ժամանակն է շարունակել փորձել ժպտալ: Ի՞նչ օգուտ լացից: Դու կհասկանաս, որ կյանքը դեռ արժե, երբ դու ուղղակի ժպտում ես»։
Ավելի ուշ տարբեր ֆեյսբուքյան օգտատերեր սկսեցին հրապարակել Լեւոն Արոնյանի եւ նույն աղջկա հետ այլ համատեղ լուսանկարներ:
Աղջկա հրապարակած լուսանկարը բազմաթիվ արձագանքների եւ մեկնաբանությունների է արժանացել: Ոմանք երջանկություն են մաղթել զույգին, ոմանք էլ քննադատել եւ մեղադրել են անվանի շախմատիստին այսքան շուտ «սեր» գտնելու համար:
Լեւոն Արոնյանն ու անծանոթ հայուհին դեռեւս որեւէ մեկնաբանություն չեն տվել իրենց հարաբերությունների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանի կինը՝ 33-ամյա Արիանա Կաոիլին մահացել է մարտի 31-ին ավտովթարի հետեւանքով: Նա մարտի 14-ին վթարի էր ենթարկվել Երեւանում:
Ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհին ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր, 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ 2017 թվականի նոյեմբերի 21-ին Կարեն Կարապետյանը նրան նշանակել էր ՀՀ վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։ Լեւոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին ամուսնացել էին 2017թ. սեպտեմբերի 30-ին։