«Բավարիան» կվաճառի Բոատենգին
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» այս ամռանը մտադիր է վաճառել 31-ամյա պաշտպան Ժերոմ Բոատենգին, հաղորդում է Bild-ը։
Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը ցանկանում է մնալ «Բավարիայում», սակայն ակումբի ղեկավարությունը նոր պայմանագիր նրան չի առաջարկի։
Ժերոմ Բոատենգի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։
Ընթացիկ մրցաշրջանում Բոատենգը «Բավարիայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։