«Ռեալի» կիսապաշտպանը վարձակալությամբ կխաղա «Վիլյառեալում»
Մադրիդի «Ռեալի» 19-ամյա ճապոնացի կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն վարձակալությամբ հանդես կգա «Վիլյառեալում», հաղորդում է AS-ը։ Մեկ տարվա պայմանագիրն արդեն համաձայնեցվել է։
Կուբոյին անվանում են «ճապոնացի Մեսի»։ Նա Արքայական ակումբի խաղացող է դարձել անցած ամռանը։ Ավարտված մրցաշրջանը Կուբոն վարձակալությամբ անցկացրեց «Մալյորկայում», որի կազմում մասնակցեց 36 հանդիպման, խփեց 4 գոլ, կատարեց 5 գոլային փոխանցում։
Կուբոյին վարձակալելու ցանկություն ունեին նաեւ «Ռեալ Սոսյեդադն» ու «Սեւիլիան»։