Աննա Մելիքյանի ֆիլմն ընդգրկվել է «Կինոտավրա-2020»-ի ծրագրում
Սեպտեմբերի 11-ից 18-ը Սոչիում կկայանա «Կինոտավր» 31-րդ ռուսական կինոփառատոնը: Ժյուրիի կազմում են դերասան Վլադիմիր Վդովիչենկովը, դերասանուհի Օքսանա Ֆանդերան, ռեժիսոր եւ սցենարիստ Նիգինա Սայֆուլլաեւան, դերասանուհի Իրինա Գորբաչովան, կինոքննադատ Ալեքսեյ Արտամոնովը եւ կինոյի այլ մասնագետներ: Կարճամետրաժ կինոյի ժյուրիի նախագահ կդառնա ռեժիսոր Կլիմ Շիպենկոն: Բազմակի մասնակից, «Կինոտավր»-ի դափնեկիր, ռեժիսոր Բորիս Խլեբնիկովի ղեկավարությամբ դատավորները կդիտեն 13 ֆիլմ, գրում է Blueprint-ը:
Հիմնական մրցույթում ընդգրկվել են Օքսանա Կարասի «Դոկտոր Լիզա», Քսենիա Զուեւայի «Միջամտություն», Միխայիլ Սեգալի «Ավելի խորը», Մարիա Իգնատեկոյի «Քաղաքը քնեց», Ֆիլիպ Յուրեւի «Կետորս», Իվան Ի. Տվերդովսկու «Կոնֆերանս», Անգելինա Նիկոնովայի «Ինչ-որ մեկը տեսել է իմ աղջկան», Անաստասիա Պալչիկովայի «Մաշա», Ալեքսանդր Մոլոչնիկովի «Ասա նրան», Աննա Մելիքյանի «Երեքը», Ալեքսեյ Կամինինի «Թախիծ», Սեմյոն Սերզինի «Մարդը Պոդոլսկից»:
Հնարավոր է, որ մրցույթում հայտնվի եւս մեկ ֆիլմ, որը դեռ տեխնիկապես պատրաստ չէ, բայց եթե ստացվի, այն կավելացնեն ծրագրում։ Մրցույթից դուրս կցուցադրվի Իվան Վիրիպաեւի UFO ֆիլմ-ներկայացումը: