Ռուսաստանում պարզեցվել է աշխատանքի ընդունման կարգն օտարերկրյա ուսանողների համար
Ռուսաստանի կրթության եւ գիտության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրացիների գտնվելը կարգավորող օրենսդրության մեջ փոփոխությունների կապակցությամբ պարզեցվել է աշխատանքի ընդունման կարգն օտարերկրյա ուսանողների համար, հայտնում է ՄԿ-ն:
Այդպես, աշխատանքային պայմանագիր կնքելու համար Ռուսաստանի համալսարանի կամ քոլեջի օտարերկրյա ուսանողը պետք է միայն ուսումնական հաստատության վկայական տրամադրի գործատուին: Այս դեպքում աշխատանքի թույլտվություն կամ արտոնագիր չի պահանջվի, ինչպես նաեւ` արտասահմանյան աշխատուժ ներգրավելու թույլտվություն գործատուի համար:
Հնարավոր կլինի աշխատանքի ընդունել ուսուցման ստացիոնար ձեւով սովորող ուսանողներին պետական հավատարմագրում ունեցող հիմնական մասնագիտական ծրագրով: Ուսանողներն իրավունք ունեն աշխատել իրենց ազատ ժամանակ, այդ թվում` դաշնության այլ սուբյեկտներում:
Դիպլոմ ստանալուց կամ դասընթացն ավարտելուց հետո նախկին ուսանողի հետ աշխատանքային պայմանագիրը պետք է դադարեցվի: