«Անդառնալի փոփոխություններ». հիվանդությունն ազդել է Անաստասիա Զավորոտնյուկի արտաքինի վրա
Հիվանդությունն անուղղելի փոփոխությունների է ենթարկել Անաստասիա Զավորոտնյուկի արտաքինը, հայտնել է Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի նախկին ռեկվիտիտոր Սվետլանա Վեսելովան։ Նրա խոսքերը մեջբերել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
Պարբերականի զրուցակցի խոսքով՝ արտիստը չի ցանկանում երեւալ հանրությանը։ «Նա լրջորեն փոխվել է։ Դուք տեսե՞լ եք հիվանդ Ժաննա Ֆրիսկեի լուսանկարները սայլակով։ Ցավոք, նմանատիպ մի բան է տեղի ունենում հիմա»,- հայտարարել է բժշկական հաստատության աշխատակիցներից մեկը, որում Զավորոտնյուկը զննություն է անցնում։
Картинки по запросу заворотнюк
Մայիսին երգչուհի Նատաշա Կորոլյովան, որն ապրում է Զավորոտնյուկի հարեւանությամբ, հայտարարել է, որ դերասանուհին ապաքինվում է։ Ապրիլին հաղորդվում էր, որ Զավորոտնյուկը բուժման ընթացքում առաջ անգամ պատասխանել է Instagram-ի հետեւորդներին։