Եվրոպայի լիգայի ֆավորիտները՝ ըստ բուքմեյքերների
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դադարից հետո օգոստոսի 5-ին վերսկսվում է Եվրոպայի լիգայի խաղարկությունը:
1/8 եզրափակիչի հանդիպումների մեկնարկից առաջ բուքմեյքերները ներկայացրել են մրցաշարի ֆավորիտներին:
Ըստ բուքմեյքերների՝ Եվրոպայի լիգայի ընթացիկ մրցաշրջանում չեմպիոն դառնալու ամենամեծ հնարավորությունն ունի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որի հաղթանակը ստացել է 2.70 գործակիցը: Երկրորդ տեղում «Ինտերն» է՝ 4.90 գործակցով, այնուհետև Լևերկուզենի «Բայերը»՝ 8.50 գործակցով:
Իտալական «Ռոմայի» չեմպիոն դառնալու հնարավորությունը բուքմեյքերները գնահատել են 18.00 գործակցով: