ԵԴ-ն մեծացրել է ճնշումը Լեհաստանի վրա` դատական համակարգում իրականացվող ռեֆորմի կապակցությամբ
Ամստերդամի դատարանը խնդրել է Լյուքսեմբուրգի Արդարադատության եվրոպական դատարանին պարզաբանել` կարո՞ ղ են արդյոք հիմնարար կասկածները Լեհաստանի դատական համակարգի անկախության վերաբերյալ մերժում դառնալ եվրոպական որոշման հիման վրա ձերբակալության օրդերի տրամադրման համար այդ երկրում: Այս մասին չորեքշաբթի` օգոստոսի 5-ին, հայտարարել է dpa գործակալությունը` վկայակոչելով դատարանի ներկայացուցչին Լյուքսեմբուրգում:
2007 թվականից սկսած Լեհաստանի դատարանների անկախությունը եւ այդպիսով` արդար դատաքննության իրավունքը, մեծ ճնշման տակ են հայտնվել»,- նշվում է Ամստերդամույմ դատարանի հայտարարության մեջ: Դրա պատճառն այն կասկածներն են` արդյոք կարելի է Լեհաստանը լիարժեք կերպով իրավական պետություն համարել, փոխանցում է DW- ն:
Վերջինը Բրյուսելի պահանջների արտացոլումն է այն դատական եւ իրավական բարեփոխումներին, որոնք իրականացվում են երկրի ներկայիս պահպանողական կառավարության կողմից:
2019 թվականի դեկտեմբերին Եվրոպական արդարադատության դատարանը որոշում էր կայացրել, որ դատավորների եւ դատախազների պաշտոնանկության մասին 2017 թվականի լեհական օրենքը խախտում է ԵՄ կանոնները, քանի որ այն կարող է թույլ տալ Լեհաստանի արդարադատության նախարարին կամայականորեն հեռացնել դատավորներին աշխատանքից: Օրենքի գերակայության մասին բանավեճը երկար ժամանակ է բարդացնում է Բրյուսելի եւ Լեհաստանի կառավարության միջեւ հարաբերությունները, որը ղեկավարում է Յարոսլավ Կաչինսկու «Օրենք եւ արդարություն» կուսակցությունը: