Բնապահպան. փորձում են բախումներ հրահրել Ջերմուկի բնակիչների և իրավապահների միջեւ
Վերջին ամսում Ամուլսարի շուրջ իրադարձությունները ցույց են տալիս, որ ընկերությունը, որը նոր ֆինանսական միջոցներ է ձեռք բերել իր վերակազմավորման շնորհիվ, ինչպես նաեւ տվյալ ընկերության ղեկավարությունը որոշակի միջոցներ են հատկացրել որոշ գործողությունների իրականացման համար: Այդ մարդիկ որոշակի շահ են հետապնդում: Այս մասին «Ամուլսար: Հասարակական եւ մասնավոր շահերի նոր հակազդեցություն» թեմայով տեսաքննարկման ժամանակ հայտարարեց Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը:
Նրա խոսքով՝ այդ պրոցեսը սկսվել է հունիսի 30-ին: «Նրանք համաձայնագիր են կնքել ինչ-որ պահակային ծառայության հետ, որի աշխատակիցները կոպտագույն կերպով ներխուժել են Ամուլսարի տարածք, ցույց տվել իրենց ուժը՝ մահակներ օգտագործելով: Այդ ժամանակ մենք հայտարարությամբ հանդես եկանք՝ նշելով, որ դա պրոցեսի միայն սկիզբն է: Այդ ամենը նպատակ ունի բախումներ հրահրել Ջերմուկի բնակիչների եւ իրավապահների միջեւ»,-նշեց Գալստանը:
Աղբյուրը՝ News.am