Իսպանիայի նախկին ղեկավարի՝ երկրից հեռանալու մասին որոշումն ընդունվել է թագավորի հետ հանդիպման ժամանակ
Իսպանիայի նախկին ղեկավար Խուան Կառլոս I-ի՝ երկրից հեռանալու մասին որոշումն ընդունվել է նրա որդու՝ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է El Pais-ը:
Խուան Կառլոս I-ը լքել է Մադրիդը օգոստոսի 2-ին, հաջորդ օրը հատել է Պորտուգալիայի հետ սահմանը:
Պարբերականի հաղորդմամբ՝ նա մեկնել է Դոմինիկյան Հանրապետություն:
Այն ժամանակվանից, երբ Իսպանիայի Գերագույն դատարանը այս տարի հետաքննություն է սկսել, իսպանական ԶԼՄ-ները հրապարակել են շվեյցարական մեկ այլ հետաքննության տվյալներ, ըստ որի՝ Խուան Կառլոսը միլիոնավոր եվրո է ստացել Սաուդյան Արաբիայի հանգուցյալ թագավոր Աբդուլլահից:
Իր կառավարման վերջին տարիներին սկանդալներից մտահոգված Խուան Կառլոսը 2014-ին հրաժարվեց գահից՝ հօգուտ իր որդի Ֆիլիպ VI-ի՝ կորցնելով Իսպանիայի սահմանադրությամբ իրեն ընձեռված անձեռնմխելիությունը։
Այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները հայտնեցին, որ Ֆիլիպը Սաուդյան Արաբիայից 65 միլիոն եվրո օֆշորային հաշվի շահառուն է, Ֆիլիպը հրաժարվեց ապագա անձնական ժառանգությունից, որը նա կարող էր ստանալ նախկին թագավորի կողմից: Ֆիլիպը նաեւ հորը զրկեց տարեկան 194 232 եվրո կենսաթոշակից:
Թագավորական պալատը հերքում է, որ Ֆիլիպն իմացել է իր հոր ենթադրյալ ֆինանսական խախտումների մասին:
82-ամյա Խուան Կառլոս I-ը պետության ղեկավարն էր 1975-2014 թվականներին: Մոտ 58 տարի նա ապրել է Մադրիդում Սարսուելի պալատում: