Բեյրութում պայթյունի հետևանքով վիրավորվել է հայկական «Ազդակ» թերթի խմբագիրներից մեկը
Բեյրութի նավահանգստում երեկ տեղի ունեցած մեծ պայթյունի հետևանքով վիրավորվել է Լիբանանում լույս տեսնող հայկական «Ազդակ» թերթի խմբագիրներից մեկը Նորա Բարսեղյանը: Այդ մասին հայտնում է «Ազդակ»-ը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ պայթյունի ժամանակ ստացած վերքերից մահացել են Լիբանանի «Քաթաեբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը, և բուժքույր Ջեսիկա Բեզջյանի, ով պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում:
Նշենք, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով վնասվել են բազմաթիվ շենքեր: Հաղորդվում է տների փլուզման եւ բազմաթիվ վիրավորների մասին: Լրատվամիջոցները հայտնում են 78 զոհի մասին, մոտ 4000 մարդ վիրավոր է: