Բեյրութի պայթյունի հետևանքով ևս մեկ զոհվածը Դելիա Փափազյանն է. Արդեն հայտնի է 5 հայ զոհի մասին
Ինչպես քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդել էր, Լիբանանյան լրատուամիջոցները հայտնում են Ջեսիկա Բեզջյանի մահվան լուրը:
Նշվում է, որ Ջեսիկա Բեզջյանը Բեյրութի նավահանգստի մոտ եղած պայթյունի ժամանակ եղել է իր աշխատավայրում՝ Ռում հիվանդանոցում։
Երիտասարդ հայուհին բուժքույր է եղել։ Ըստ լրատվամիջոցների՝ մնացել է առաստաղի փլվածքի տակ։ Հիվանդանոցը գտնվում է Էշրեֆիեի շրջանում և շատ մոտ է Բեյրութի նավահանգստին։
Ջեսիկա Բեզջյանը Լիբանանի Մեսրոպյան հայկական վարժարանի շրջանավարտ էր, Լիբանանի Հիվանդապահներու միության անդամ:
«Հանգչիր խաղաղությամբ, հրեշտակ»․ գրել են նրա ընկերները, դասախոսները։
Լրատվականը հայտնում է նաև, որ պայթյունի հետևանքով մահացել է երկու երեխաների մայր Դելիա Փափազյաննը, որը ընտանիքով բնակվում էր նավահանգստի հարևանությամբ (գլխավոր լուսանկարում՝ ձախից)։
Արդեն հայտնի է 5 հայ զոհի մասին։ Զոհվել են քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը, Ալինա Զաբրին, Ժակ Բարամաքյանը։