«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ֆինանսական միջոցներ կհատկացնի աղետից տուժած մեր հայրենակիցներին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը
Գագիկ Ծառուկյանն իր Facebook-ի էջում հայտարարել է.
«Որպես հայ, որպես քրիստոնյա, խորը ցավ եմ ապրում եղբայրական Լիբանանում տեղի ունեցած ողբերգության համար:
Այսօր առավոտյան հեռախոսազրույց եմ ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ, զորակցությունս հայտնել հայ համայնքին և տեղեկացրել, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ֆինանսական միջոցներ կհատկացնի աղետից տուժած մեր հայրենակիցներին, համայնքային կառույցներին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը»: