Լիբանանի պաշտպանության բարձրագույն խորհուրդը Բեյրութը տարերային աղետի գոտի է հայտարարել (Լուսանկարներ)
Լիբանանի պաշտպանության բարձրագույն խորհուրդը Բեյրութը տարերային աղետի գոտի է հայտարարել, հաղորդում է Reuters-ը:
CNN-ը, վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը, հայտնում է, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը: Առողջապահության նախարարության ղեկավար Համադ Հասանն ասել է, որ 73 մարդ է զոհվել:
Երկրի իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել: Որոշ մարդիկ դեռ մնում են շենքերի փլատակների տակ:
Լիբանանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Բեյրութի նավահանգստում ամոնիումի նիտրատ է պայթել: Ըստ որոշ տեղեկությունների՝ պահեստում տեղի է ունեցել կարճ միացում, որը հրդեհ է առաջացրել, որի հետեւանքով էլ նիտրատը պայթել է: