Թրամփը հայտարարել է, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունը հարձակում էր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ ողբերգական պայթյունը Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել հարձակման հետեւանքով, գրում է Politico-ն:
Ընդ որում, պարբերականը նշում է, որ ԱՄՆ նախագահի ենթադրությունը լիբանանյան իշխանությունների հայտարարության ուղիղ հակառակն է, որը հաղորդել է, որ պայթյունը տեղի է ունեցել պահեստում պահվող 2.750 տոննա ամոնիումի նիտրատի պատճառով, որը վեց տարի պահվում էին նավահանգստում` առանց համապատասխան անվտանգության միջոցների:
Այս կապակցությամբ Միացյալ Նահանգների Նախագահը վկայակոչել է ամերիկյան զինված ուժերի ճեպազրույցները եւ շեշտել, որ միջադեպի պատճառը պայթեցված ռումբն է:
«Ես հանդիպել եմ մեր որոշ մեծ գեներալների հետ: Եվ, կարծես, նրանք զգացել են, որ դա հարձակում էր: Դա նման չէր պայթյունի գործարանում: Նրանց կարծիքով` իրենք ավելի լավ գիտեն, կարծես թե դա հարձակում էր: Ինչ-որ ռումբ»,- ասել է Թրամփը` Սպիտակ տան լրագրողի հարցին ի պատասխան:
Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, վերջին տվյալների համաձայն, 78 մարդ մահացել է, շուրջ 4000 մարդ վիրավորվել է: