Քիմ Քարդաշյանը չի բաժանվի Քանյե Ուեսթից՝ հանուն երեխաների
Հեռուստաաստղ և ձեռներեց Քիմ Քարդաշյանը որոշել է չբաժանվել ամուսնուց՝ ռեփեր Քանյե Ուեսթից՝ նրա երկբևեռ խանգարման սրացումից հետո, հաղորդում է People-ը:
Պարբերականի համաձայն, հեռուստաաստղին հունից հանել են ամուսնու սկանդալային հայտարարությունները, և նա որոշել է ամուսնալուծվել: Սակայն, զույգի շրջապատի աղբյուրները հայտնել են, որ Քարդաշյանը հանուն երեխաների՝ Նորթի, Սեյնթի, Չիկագոյի և Փսալմի, պատրաստ է քայլ անել ընտանիքը պահպանելու համար և փորձում է ամեն ինչ անել այդ ռիսկը վերացնելու համար:
Բացի այդ, Քարդաշյանը ցանկանում է, որ Ուեսթն անհրաժեշտ բուժօգնություն ստանա՝ հոգեկան առողջությունը բարելավելու համար, ինչից նա հրաժարվում է: «Իրավիճակը շատ բարդ է: Քիմի Վայոմինգ կատարած ուղևորությունից հետո նրանք սկսել են ավելի շատ խոսել և հասկանալ միմյանց»,- նշել են աղբյուրները:
Հուլիսին Քանյե Ուեսթը հայտարարեց ԱՄՆ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը առաջադրելու մասին: Միևնույն ժամանակ, երաժշտի ընկերները ասել են, որ նա այդ որոշումը կայացրել է հոգեկան խանգարման սրման պատճառով:
Նախընտրական քարոզարշավի շրջանակում ռեփերը Հարավային Կարոլինայում հանդիպել է ընտրողների հետ և միջոցառման ընթացքում հանրությանը պատմել է, որ իր կնոջը՝ Քիմ Քարդաշյանին, համոզել է աբորտ անել, քանի որ պատրաստ չէր հայր դառնալու:
Հանդիպումից հետո Ուեսթը Twitter-ում գրել է նաև, որ ցանկանում է բաժանվել Քիմ Քարդաշյանից, ինչպես նաև վիրավորել է նրա մորը՝ Քրիս Ջեներին և հայտարարել է իր նոր ալբոմի թողարկման մասին: