Անմարդաբնակ կղզում հայտնված նավաստիներին փրկել է ավազի վրա հսկա տառերով SOS նշանը
Երեք նավաստիները երեք օր անց են կացրել Հնդկական օվկիանոսի Պիկելոտ կղզում այն բանից հետո, երբ նրանց նավակի վառելիքը վերջացել է, և նրանք շեղվել են ընթացքից: Այդ մասին հայտնում է The Guardian-ը:
Նշվում է, որ կիրակի՝ օգոստոսի 2-ին, ավստրալական և ամերիկյան ռազմական ինքնաթիռները նրանց հայտնաբերել են SOS հսկայական տառերի շնորհիվ, որոնք գրվել են անմարդաբնակ կղզու լողափում անհայտ կորածների կողմից:
Տղամարդիկ հայտնաբերվել են 200 կմ դեպի արևմուտք այն վայրից, ուր գնում էին: Փրկարարները նշել են, որ նրանք վնասվածքներ չունեն, նավաստիները «լավ վիճակում են»: