Եվրամիության երկրները պետք է խուսափեն ներքին սահմանները փակելուց
Եվրամիության երկրները պետք է խուսափեն ներքին սահմանները փակելուց ՝ չնայած կորոնավիրուսի դեպքերի աճին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդի հայտարարությունն այն մասին, որ ԵՄ երկրները կարող են վերադառնալ սահմանները փակելու հարցի քննարկմանը:
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը նշել է, որ Եվրահանձնաժողովի կարծիքն այդ հարցում չի փոխվել, եւ պետք է խուսափել անարդյունավետ սահմանափակումներից:
Նրա խոսքով՝ ցանկացած սահմանափակում պետք է կիրառվի, եթե այն խիստ անհրաժեշտ է:
ԵՄ անդամ երկրները բացել են ներքին սահմանները հունիսի 15-ին:
Պանդեմիայի սկզբին աշխարհում վարակվել է մոտ 18,3 մլն մարդ, մահացել ավելի քան 693 000-ը: