Միացյալ Նահանգներում 6-ամյա տղան մահացել է կորոնավիրուսից. ԶԼՄ-ներ
ԱՄՆ Նեբրասկա նահանգի վեցամյա բնակիչ Դերիք Ռամիրես-Լոպեսը, ով պայքարում էր կորոնավիրուսի դեմ եւ երեք անգամ օրգանների փոխպատվաստման վիրահատություն էր տարել, մահացել է, հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով ԶԼՄ-ները:
Ինչպես նշում է Omaha World-Herald-ը, տղան, ով պատրաստվում էր դպրոց գնալ այս տարի, տառապում էր մի շարք հիվանդություններից:
Դուգլասի շրջանի առողջապահության վարչությունից հայտնում են, որ հիվանդի մահվան պատճառը չի կարող հաստատվել, քանի դեռ մահվան վկայական չի ստացվել:
Վարչության մամուլի ծառայությունը նաեւ շեշտել է, որ մինչ այժմ շրջանում կորոնավիրուսից երեխաների մահվան դեպքեր չեն գրանցվել: