Երգահաններ Աղավնի Նիկողոսյանը և Հակոբ Ալիխանյանը այս պայմաններում են (Տեսանյութ)
Հաջորդ տարի երգահան Աղավնի Նիկողոսյանը կնշի իր 85 ամյակը:
Լրագրող Լուսին Ղազարյանը ահազանգում է, որ բոլորիս կողմից սիրված երգահան, իսկական հայրենասեր Աղավնի տատիկը իր թոռան՝ երգահան Հակոբ Ալիխանյանի հետ ապրում է փոքրիկ տան մեջ՝ ծանր սոցիալական պայմաններում:
Լուսին Ղազարյանը բարձրաձայնում է, որ այս պահին Աղավնի Նիկողոսյանը Մշակույթի նախարարության կողմից ոչ մի կոչման չի արժանացել՝ լինելով հայրենասիրական երգերի լավագույն հեղինակ, երբ նրա երգերը երգում են բանակում, սփյուռքում, մանկապարտեզում, բերնեբերան, ամենուր:
Մանրամասն՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում: