Լեդի Գագայի իրական դեմքը. երգչուհին լուսանկարվել է առանց կեղծամի ու դիմահարդարման (լուսանկարներ)
Ամերիկացի հայտնի երգչուհի Լեդի Գագան հանել է կեղծամներն ու դիմակները և իրական դեպքով լուսանկարվել “Elle” ամսագրի համար:
27-ամյա երգչուհին դարձել է “Elle” ամսագրի հոկտեմբեր ամսվա համարի գլխավոր դեմքը: Լեդի Գագան լուսանկարահանվել է առանց էպատաժային կոստյումների ու դիմահարդարման: Առանց այդ ամենի ընթերցողները կարող են տեսնել գայթակղիչ ու սեքսուալ երգչուհու:
«Ես իսկական մարտիկ եմ: Ես հաղթահարում եմ ամեն ինչ, ես այնքան ցավ եմ ապրել, որ հիմա ոչ մի քննադատություն ինձ ցավ չի պատճառում: Բոլորը կարծում են, որ ես իսկապես չեմ կարող սիրել իմ երկրպագուներին կամ չեն հավատում իմ հոգեմաշ անցյալին: Գիտեք արդյոք, որքան կեղտ եմ կերել ես...», -ասել է երգչուհին: