Արթուր Մեսչյանը հրաժարականի դիմում է գրե՞լ. Հայկ Մարությանի պարզաբանումը (տեսանյութ)
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հրաժարական կտա։
Երևանի քաղաքպետ Հայկ Մարությանը այսօր հաստատեց այն տեղեկությունը, որ Արթուր Մեսչյանը ազատվում է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն․
«Պարոն Մեսչյանը իր պաշտոնավարման առաջին իսկ ասուլիսներից մեկում ասել է, որ պաշտոնավարելու է մոտավոր երկու տարի ժամկետով, այդ ժամկետը մոտենում է ավարտին, ինքը մնում է իր խոստմանը համաձայն։ Բնական է, որ նա պիտի հեռանա իր խոստմանը համաձայն»։
Ճարտարապետը դեռ պաշտոնավարում է։