Տաթևիկ Ռևազյանը դստեր մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան իր էջում դստեր մասնակցությամբ նոր տեսանյութ է հրապարակել։
«Մոնթեան՝ կերակրելուց հետո / monthea after breastfeeding
Այս շաբաթ կրծքով կերակրելու շաբաթն է: Բոլորը խոսում էին ծննդաբերության մարտահրավերների մասին, բայց ոչ ոք ինձ չէր պատրաստել կրծքով կերակրման մարտահրավերին: Ոմանց համար, այդ թվում և ինձ, դա մի ամբողջ պայքար էր և ընդամենը ընկերոջ պարզ խորհուրդը, կամ կրծքով կերակրման խորհրդատուի հետ շփումը, կամ հասարակ google անելը կարող են դառնալ վճռորոշ՝ այդ պայքարից հաղթող դուրս գալու համար: Ամենակարևորը `մի կասկածիր ինքդ քո մեջ: Մի թող ոչ մեկին քեզ այդ ուղուց շեղել և հոգեբանորեն ընկճել և հիասթափեցնել քեզ։ Դու կարող ես դա անել!
Նաև կարևոր է ձեր ամուսինների ակտիվ մասնակցությունը և աջակցությունը, ովքեր ամեն կերպ հոգ կտանեն ձեր մասին և չեն թողնի, որ հանձնվեք այս պայքարում։
Եվ հիշե՛ք,
Կրծքի կաթը երեխայի համար լավագույնն է։ Այն բացառապես միակ սնունդն է, որ անհրաժեշտ է երեխային առաջին վեց ամսվա ընթացքում։ Կրծքի կաթն օգնում է կանխարգելել հիվանդություններ և նպաստում է երեխայի ուղեղի զարգացմանը»,- գրել է նա։