Սուրբ Սոֆիայի տաճարում «Թալիբան» շարժման դրոշն են պարզել
Անհայտ անձինք «Թալիբան» շարժման դրոշն են ծածանել Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարում, հաղորդում է հունական Vima Orthodoxias լրատվական կայքը։ Ինչպես նշվում է, ակցիայի մասնակիցները պարզել էն իրենց դրոշն ու վանկարկել. «Ալլահ աքբար»։
Ակցիայի ժամանակ ակտիվիստներից մեկը, նայելով տեսախցիկին, բարձրացրել է ցուցամատը․ դա իսլամիստ ահաբեկիչներին բնորոշ ժեստ է։