Երևանցիները միշտ են ջերմ, բայց այսօր էլ ավելի ջերմ էին ու գրկաբաց. Մարիամ Փաշինյանը զբոսանքից լուսանկար է հրապարակել
Երևանը միշտ է հմայիչ, բայց այսօր էլ ավելի գեղեցիկ էր ու տաք: Երևանցիները միշտ են ջերմ, բայց այսօր էլ ավելի ջերմ էին ու գրկաբաց, անընդհատ իրար ժպտում էին, ու վայելում միմյանց ներկայությունը: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստը՝ Մարիամ Փաշինյանը՝ հրապարակելով զբոսանքից լուսանկար:
Նա գրել է. «Մարդիկ այսօր ջերմություն հաղորդելու կամ ստանալու պահը բաց չէին թողնում: Այսօր երևանցիների աչքերը խորն էին, ու լի սիրով:
Երևանում քայլելիս կարծես քո տանը քայլես, իսկ մարդկանց ողջունելիս կարծես ընտանիքիդ անդամին ողջունես:
Մեծագույն երջանկություն է, այս մեծ աշխարհում այսպիսի տաք անկյուն ունենալը»: